Հարսանիքը
յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի
տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր
պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ
որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է: Խոսելով
հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի
չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է
փոփոխվել, կփորձենք ներկայացնել "Հայկական ավանդական հարսանիք” էջում:
Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու
ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին
գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց
օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ
հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից
ու տարվա եղանակից: Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի
ընթացքում տղայի ազգականները աղջկա
ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան
հաջորդում է "Խոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի
հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական
ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ,
որի գիտական անվանումն է "Նշանադրություն”, որի ընթացքում հարսն ընդունում է
որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության:
"Հղե կտրել”, այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում
ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ: Մինչև
պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի
արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:
Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ. Խոսքը
"շորձևքի”-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք
հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից
յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք: Եվս մեկ ավանդույթ,
որը կորցրել է իր արդիականությունը. դա "ազբանստումի”-ի արարողակարգն է,
երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով
որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես պարզապես
ընտրում է հարսանիքի մակարապետին: Հայկական
լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս սակավ է
հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: Խոսքը "Եզնմորթեք”-ի մասին է ,
երբ հրապարակային մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան
հանդիսության համար մսացու ապահովելու համար: Այսպիսով, հարսնառ (հարսի
հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ
քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում: Հնում
հարսանեկան մեքենաների թափորը չեր կարող բաղկացած չլինել "աղվեսից”, որը
պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին:
"Աղվեսին” թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը
հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին`
լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հաչսանեկան ոչ բոլոր ծեսերն են
պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը
հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից
կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար
բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ "դուռ
բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը`
խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է
հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի
տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու
ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:
Շեմի ծեսերի
մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր
հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը:
Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և
փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ
լսվում են "մի բարձի ծերանաք” արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և
ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված "Թամադան”:
Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների
կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է
հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ
հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս
ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը
որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով: Իսկապես,
շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու
ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք, և պետք է պահպանենք այն, ինչը դարերի
միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին:
|