Menü
Einloggen
Suche




Հայկական լավաշ

Հեռ.+49(0)17670697065     




WWW.NORHAYER.DE


WWW.ARMSTUDIO.FR

                                                                    Հարսանեկան ծրագիր  


 
 

Ստորև նշում ենք այն բոլոր անհրաժեշտ և կարևոր պարագաները, որոնք կօգնեն Ձեզ կազմակերպել հարսանեկան արարողությունը` բյուջեի պլանավորումից մինչև հյուրերի ցուցակ կազմելը, երաժշտության ընտրությունից մինչև ծաղիկների ձևավորումը: Խորհուրդ ենք տալիս օգտվել այս ծրագրից: Եթե անգամ վեց ամսից պակաս ժամանակ ունեք, միևնույն է, մի անհանգստացեք այլ անցեք գործի` "Ինչքան շուտ, այնքան լավ” կարգախոսով: Եվ թույլ մի տվեք, որ փոքրիկ խոչընդոտներն ու խնդիրները ազդեն ձեր տրամադրության վրա: Անգամ հարսանյաց հանդեսի նախապատրաստական աշխատանքները Ձեզ համար թող լինեն հաճելի:

ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ և Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ , ԵԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՎԵՑ և ԱՎԵԼԻ ԱՄԻՍՆԵՐ:

● Նախ պարզեք, թե ինչպես եք ցանկանում անցկացնել հարսանիքը` պաշտոնակա՞ն, թե ոչ, մե՞ծ թե փոքր, և իհարկե, տարվա այն եղանակն ու ժամանակը, երբ ցանկանում եք ամուսնանալ
● Ճշտեք Ձեր բյուջեի պարունակությունը
● Ձեզ անհրաժե՞շտ են արդյոք, օգնականներ կամ հարսանիք կազմակերպողներ
● Համալրեք հյուրերի ցուցակը և նրանց հասցենրը` հրավիրատոմսերի համար
● Ճշտեք հարսանիքի վերջնական օրը
● Ընտրեք հարսանեկան այն սրահը, որտեղ պետք է տեղի ունենա հարսանիքը
● Ընտրեք "հարսնաքրոջն” ու "փեսայի եղբորը”
● Նախապես ընտրեք նաև հարսի շորը և մյուս կարևոր պարագաները` կոշիկից մինչև պայուսակ
● Գրանցվեք եկեղեցում
● Պատվիրեք հարսանեկան տորթը
● Այցելեք ձևավորողին, խորհրդակցեք դիզայների հետ
● Ձեր նախասիրությամբ ընտրեք երաժշտություն և երաժիշտներին
● Համաձայնության եկեք լուսանկարչի և օպերատորի հետ, որոնք պետք է լուսանկարեն և տեսագրեն հարսանիքը
● Ծրագրեք ձեր մեղրամիսը

ԵԹԵ ՄՆԱՑԵԼ Է ՉՈՐՍ ԱՄԻՍ

● Եթե մինչև հարսանիք մնացել է ընդամենը չորս ամիս, ապա խորհուրդ ենք տալիս զբաղվել տեխնիկական սպասարկման խնդիրներով
● Կազմակերպեք հարսանիքի օրվա փոխադրամիջոցների` տրանսպորտի հարցը
● Կազմեք հրավիրատոմսերը և շնորհակալագրերը բոլոր հրավիրվածների համար
● Պատվիրեք ամուսնական մատանիները
● Ընտրեք փեսայի հագուստը
● Հոգացեք նաև քավորի հագուստը
● Կատարեք հարսանիքի օրվա քաղցրավենիքի ընտրությունը
● Որոշեք, թե որտեղ եք անցկացնելու ամուսնական գիշերը
● Պատվիրեք բոլոր այն նվերները, որոնք պատրաստվում եք գնել
● Նախապես հոգացեք նաև այն հյուրերի գիշերելու հարցը, ովքեր պետք է ժամանեն հեռվից
● Կարող եք հաճախել նաև պարերի

ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՌԱՋ

● Քննարկեք հարսանեկան ճաշացուցակը
● Պսակադրության համար գրանցվեք եկեղեցում
● Ընտրեք ձեր դիմահարդարման և մազահարդարման ոճերը
● Ուղարկեք հրավիրատոմսերը

ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ

● Ձեռքի տակ ունեցեք հարսանիքի ողջ ծրագիրը
● Հյուրերի ցուցակը
● Որոշակի փոփոխությունների դեպքում` անպայման կատարեք լրացումներ
● Հասցեների փոփոխության դեպքում` տեղյակ պահեք փոստին կամ ինքներդ նորից գրեք
● Եթե ցանկանում եք փոխել Ձեր ազգանունը, ապա հոգացեք նաև այդ մասին` մեկ ամիս առաջ պատրաստեք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
● Ճիշտ ժամանակն է հարսանիքի օրվա մասին տեղեկացնել այն թերթերին, որտեղ ցանկանում եք տպագրել հայտարարությունը

ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ

● Վերջնական տեսքի բերեք և ձևավորեք շորերը, կոշիկը, պայուսակը և մյուս պիտույքները
● Նշեք հարսանիքի սրահում հյուրերից յուրաքանչյուրի սեղանը, նստատեղը և թերթիկը հանձնեք նրանց
● Գրանցեք բոլոր կենացները` ըստ հերթականության
● Խնդրեք մեկին`հետևել ձեր տանը` մեղրամսի ընթացքում
● Եթե պատրաստվում եք շնորհակալագրեր ու նվերներ ուղարկել ձեր հյուրերին, պարզեք, թե որտեղ պետք է մնան
● Ավարտեք սրահի սեղանների և նստատեղերի հաշվառումը
● Դասավորեք ձեր ճամպրուկները մեղրամսի ուղևորության համար

ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ

● Պայմանավորվեք փոխադրամիջոցների համար
● Այցելեք ձեր դիմահարդարին և վարսահարդարին
● Գնացեք գեղեցկության սրահ` ձեռքերի և ոտքերի եղունգները կարգի բերելու
● Խորհուրդ ենք տալիս նվերներ տալ նաև ծնողներին` աջակցության համար
● Վերջնական ճշտեք արարողության ժամը
● Եկեղեցու հետ անմիջական կապ ունեցող որևէ մեկի միջոցով ճշտեք վճարումները
● Եվ, ի վերջո, ընբոխշնեք ձեր տոնը

ՀԱՐՍԱՆԻՔԻ ԾԱԽՍԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Մինչ դուք ծրագրում եք ձեր հարսանիքը ճշտեք նաև այն գումարը, որ նախատեսում եք ներդնել, և կոնկրետ` ինչի համար: Սովորաբար ընդհանուր բյուջեի 50%-ը պետք է տրամադրեք սպասարկմանը, 10%-ը` ծաղիկներին, լուսանկարներին, ձևավորմանն ու երաժշտությանը, իսկ մնացյալ 10%-ը պահեք չնախատեսված ծախսերի համար:

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ

● Արարողության անցկացման սրահի գումար
● Եկեղեցուն տրամադրվելիք գումարը
● Սննդի
● Հարսանեկան տորթի
● Տրանսպորտին հատկացվելիք գումարը
● Խմիչքների

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐ

● Լուսանկարչի
● Հարսանեկան ալբոմի
●Ծնողների համար ալբոմի
● Այլ լուսանկարների տպագրության
● Հարսանեկան արարողությունը տեսագրելու

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ

● Արարողության երաժշտություն
● Պարեղանակներ
● Ընթացիկ երաժշտություն

ՁևԱՎՈՐՄԱՆ և ԾԱՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ

● Սրահի ձևավորում
● Հարսի ծաղկեփունջ
● Հարսնաքրոջ և փեսայի եղբոր ծաղկեփնջեր

ՀԱԳՈՒՍՏԻ ԾԱԽՍԵՐԸ

● Հարսի զգեստը
● Հարսի քողը, ծաղկեպսակը և թիկնոցը
● Հարսի կոշիկները, պայուսակը
● Զարդեր և այլ պարագաներ
● Մազա- և դիմահարդարում
● Փեսայի կոստյում
● Փեսայի կոշիկ
● Փեսայի այլ աքսեսուարներ
● Հարսի փեսայի ամուսնական մատանիներ

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐՆԵՐԻ, ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ

● Հարսնաքրոջ նվերը

ՀԱՐՍԱՆԻՔԻ ԾԱԽՍԵՐԻ ՑՈՒՑԱԿ

● Փեսայի եղբոր նվերը
● Հարսի ծնողների նվերները
● Փեսայի ծնողների նվերները
● Հյուրերի նվերները
● Քաղցրավենիք

ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ

● Հրավիրատոմսերի
● Հարսանեկան արարողության ծրագրի

ՀՅՈՒՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ

● Անուն, ազգանուն
● հասցեն
● հեռ. Համար
● էլ. Փոստ

ՁևԱՎՈՐՈՒՄԸ և ԾԱՂԻԿՆԵՐԸ

Մեր օրերում դժվար չէ գեղեցիկ ու ճաշակով ձևավորել հարսանեկան արարողության սրահները և ընտրել եղանակին համապատասխան ծաղիկներ: Պարզապես անհրաժեշտ է դիմել հմուտ ընկերությունների և խորհրդակցել միայն մասնագետների հետ:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Մինչև վերջնական ընտրություն կատարելը ճշտեք երաժիշտներին և երաժշտության այն ոճը, որը կցանկանայիք լսել Ձեր հարսանիքին: Պարզելուց հետո խորհուրդ ենք տալիս զրուցել կոնկրետ երաժիշտների հետ և ասել ձեր ցանկությունները` ինչ կուզենայիք, որ հնչեր այդ օրը:

ՍՐԱՀՈՒՄ ՆՍՏԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ

Հյուրերին նստեցնելուց առաջ խորհուրդ ենք տալիս նախապես խորհրդակցել, թե ով ում հետ է ցանկանում նստել: Ճշտելուց հետո միայն բարի եղեք նշել և հաղորդել յուրաքանչյուրին այն սեղանի համարը, որի շուրջ նա պետք է նստի: Դրանով դուք կօգնեք հյուրերի միջև "բարիդրացիական” հարաբերությունների հաստատմանը, ինչն էլ կնպաստի հարսանիքի ուրախ մթնոլորտի ձևավորմանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԾՐԱԳԻՐԸ

Եթե ցանկանում եք, որ լուսանկարիչը պատկերի հարսանիքի բոլոր կարևոր պահորն ու հյուրերին, ապա պարտավոր եք նրան հանձնել հատուկ ծրագիր` թե որ պահն եք ուզում ավելի շատ լուսանկարել կամ ձեզ համար ովքեր են ավելի կարևոր:

ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ

● Հարսի
● Փեսայի
● Հարսի և փեսայի
● Հարսի և հարսնաքրոջ
● Հարսը փեսայի եղբոր հետ
● Հարսանեկան արարողության սկիզբը
● Հարսը իր ծնողների
● Փեսան իր ծնողների հետ
● Հարսն ու փեսան հարսի ծնողների և ընտանիքի անդամների հետ
● Հարսն ու փեսան երկուսի ծնողների և ընտանիքի անդամների հետ

ՆԱԽԱՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՆԵՐ

● Հարսը և նրա հարազատները պատրաստվում են հարսանիքին
● Փեսան և նրա հարազատները պատրաստվում են հարսանիքին
● Հարսի մայրն ու հարսնաքույրը օգնում են նրան հարդարվել
● Հարսանեկան սրահի ձևավորման ընթացքը
● Հարսին տնից հանելու պահը
● Փեսայի տնից դուրս գալու պահը

ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄԸ

● Հրավիրվածների ժամանումը
● Հատուկ հյուրերին սեղանների մոտ ուղեկցելը
● Հարսի և փեսայի ծնողների ժամանումը
● Փեսայի մուտքը եկեղեցի
● Հարսի մուտքը եկեղեցի
● Հատուկ հյուրերին` արարողությունը դիտելիս
● Ամուսնական համբույր
● Հարսի և փեսայի եկեղեցուց դուրս գալու պահը
●ԶԱԳՍ-ում ամուսնության վկայականների ստորագրելը
● Ամուսնական մատանիների փոխանակումը
● Հարսանեկան սրահում հյուրերին սեղանների մոտ ուղեկցելը
● Կենացների պատկերը հերթականությամբ
● Հարսն ու փեսան լսում են կենացները
● Խմբային նկարներ` յուրաքանչյուր սեղանի մոտ
● Հարս ու փեսայի առաջին պարը
● Հարսը իր հայրիկի հետ պարելիս
● Փեսան իր մայրիկի հետ պարելիս
● Հյուրերի պարը
● Սովորույթները, ավանդական պահերը
● Քաղցրավենիք
● Հարսանեկան տորթ
● Հարսի և փեսայի տորթ կտրելու պահը
● Հարսի և փեսայի հեռանալը

Kalender
«  Juli 2025  »
Mo.Di.Mi.Do.Fr.Sa.So.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Unsere Umfrage
Bewerten Sie meine Website
Antworten insgesamt: 50
Statistik

Insgesamt online: 1
Gäste: 1
Benutzer: 0






Copyright ©New Video 2025 | Homepage kostenlos anmelden mit uCoz